Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ինքը նեղանա, լրատվամիջոցներին մեղադրի

Ինքը նեղանա, լրատվամիջոցներին մեղադրի
12.09.2017 | 22:55

Իշխան Զաքարյանը հայտնվեց ու արդեն երկրորդ օրն է` գալիս է խորհրդարան, իհարկե, դեռ միայն կոճակ է սեղմում և հեռանում: Մինչ այդ նա հարցերից խուսափելու համար հայտարարեց, որ կայքերից մեկին հարցազրույց է տվել: newsbook.am-ին տված հարցազրույցում նա նշում է, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի, որպեսզի «ողբերգությունն չլինի այն, երբ կոշկակարը խոսում է տիեզերագնացությունից, կամ իր անուն-ազգանունը տառասխալներով գրող անձը փորձում է մարդկանց բացատրել գենետիկ կենսաբանության գաղտնիքները»: Սակայն լինելով ԱԺ պատգամավոր, նա ավելի շատ խոսում է որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ` դժգոհելով, որ պետք է անցում լինի քաղաքական թեմաներին:

ՈՒրեմն ինչո՞ւ Իշխան Զաքարյանը չի զբաղվում այն աշխատանքով, որը սիրում է, իսկ ԱԺ-ն էլ թողնի քաղաքական գործիչներին:
Իր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պես նա էլ ընկերությունը գնահատող տեսակ է: Ընտրությունների նախաշեմին հայտարարեց, թե հեռանում է ՎՊ նախագահի պաշտոնից, որ կանգնի իր ընկերոջ կողքին, սակայն այն, ինչի ակնկալիք ուներ, չիրականացավ, ու նա հակասություններ ունեցավ իր ընկերոջ հետ: ՈՒ այս ամենի «մեղավորը», ըստ Զաքարյանի, բնականաբար, լրատվամիջոցներն են, քանի որ նրա մասին «անհեթե լուրեր» են տարածել: Բայց ՎՊ-ի ղեկավարը մոռանում է, որ եթե անգամ լրատվամիջոցները սխալ տեղեկություն են հրապարակել, նրա նեղացած պահվածքը բավարար էր շատ բան հասկանալու համար: ՈՒ հիմա, ինչպես ասում են, Գյուլնազ տատի հեքիաթները չհորինի ու տարբեր պատճառաբանություններ բերի ԱԺ նիստերից բացակայելու համար: «Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր (նկատի ունի իրեն և Գագիկ Ծառուկյանին-Ռ.Խ.)հարաբերություններում, բայց հետո ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում՝ կամ քթերն են տրորվել, կամ ականջները կարմրել»,- վերջում հայտարարում է ՎՊ-ն երկար տարիներ ղեկավարած Իշխան Զաքարյանը: Սակայն այս ակնարկը լրատվամիջոցներին հազիվ թե վերաբերի, իսկ նրանց հարաբերություններում սեպ խրելու և այս «նախազգուշացումը» ապացուցում է, որ իսկապես Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի միջև խնդիր եղել է, այլապես այդքան «վառված» չէր խոսի երբեմնի պաշտոնյան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3226

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ